Մարտի 1-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնեց Մալթա, որտեղ կանցկացնի 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի հանդիպումները: Մեր ընտրանու մրցակիցները կլինեն Մալթայի, Ֆարերյան կղզիների և Վրաստանի թիմերը: Մրցաշարը կանցկացվի մարտի 3-ից 8-ը, հանդիպումները կկայանան Տա Կալի քաղաքի «Սենտենարի» մարզադաշտում: Միայն խմբի հաղթողը իրավունք կստանա հանդես գալ որակավորման փուլում, հաղորդում է ՀՖՖ-ն:
Մրցաշարի խաղացանկը.
03.03.11 Վրաստան-Մալթա 14:00 (Երևանի ժամանակով)
03.03.11 Ֆարերյան կղ.-Հայաստան 17:00
05.03.11 Հայաստան-Վրաստան 14:00
05.03.11 Ֆարերյան կղ.-Մալթա 17:00
08.03.11 Վրաստան-Ֆարերյան կղ. 14:00
08.03.11 Մալթա-Հայաստան 17:00




























