Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի նախկին պաշտոնակատար Էնդրյու Մաքքեյբը հնարավոր է համարել , որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է «ռուսական լրտես» լինել՝ հայտնում է CNN-ը։

Մաքքեյբի կարծիքով, հենց այդ պատճառով է սկսվել «ռուսական գործի» հետաքննությունը։ Նա հավելել է, որ կուզեր ծանոթանալ դրա արդյունքներին։

«Ես կարծում եմ, որ դա հնարավոր է»,- ասել է Մաքքեյբը։

Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայք Մակֆոլը «ցնցող» էր անվանել այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եւ ոչ թե ամերիկյան հետախուզական հանրությանը։