Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մտադիր է խստացնել թմրանյութերի դեմ պայքարի արշավը, գրում է Reuters-ը:
Նրա հաղորդմամբ՝ թմրանյութերի հարցը ազգային անվտանգության խնդիր է:
«Ես թույլ չեմ տա իմ երկրին սնանկանալ թմրանյութերի պատճառով», - ասել է նա:
Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ Ֆիլիպիններում թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի շրջանակում մոտ 5000 մարդ է մահացել: Նրանցից շատերը սպանվել են ոստիկանության կողմից, որը պնդում է, որ դեպքերի մեծ մասին ժամանակ ինքնապաշտպանական նպատակով է զենք կիրառել:
Քննադատները, այդ թվում նաեւ կաթոլիկ եկեղեցին, նշում են, որ արշավը հիմնականում ուղղված է քաղաքային աղքատության դեմ, մինչդեռ թմրաբարոնների վրա այն չի անդրադառնում:





























