Չինաստանի Զինված ուժերի շտաբի նախկին ղեկավարը կաշառակերության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել:

«Սինխուան» հաղորդում է, որ 2012 թվականին Ֆանգ Ֆենխուն Ժողովրդաազատագրական բանակի գլխավոր շտաբի պաշտոնն է զբաղեցրել:

Ռազմական դատարանը նրան ցմահ ազատազրկման է դատապարտել, մինչեւ կյանքի վերջ  զրկել քաղաքական իրավունքներից եւ հրամայել առգրավել նրա բոլոր անձնական ակտիվները:

Ըստ գործակալության՝ Ֆենխուի բոլոր վերադարձված ակտիվները կփոխանցվեն պետական գանձարան: