Ներկրվող ավտոմեքենաների համար տուրքերի սահմանման մասին ԱՄՆ որոշումը կախված է Եվրոպայի հետ առեւտրային գործարքից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ իր վարչակազմը դիտարկում է այդ հարցը՝ հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ այս շաբաթ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, թե ԱՄՆ նախագահն իրեն խոստացել է, որ դեռեւս լրացուցիչ տուրքեր չի սահմանի եվրոպական ավտոմեքենաների ներկրման համար։