Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ժնեւում անցկացվող ՄԱԿ-ի 16-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Դավութօղլու-Քլինթոն 20 րոպե տեւողությամբ  հանդիպմանը մասնակցել են նաեւ պատվիրակության անդամներ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրները, այդ թվում Լիբիայում, Եգիպտոսում, Թունիսում, Բահրեյնում եւ Եմենում տեղի ունեցող իրադարձությունները։ 

Հայտնի է դարձել, որ օրակարգում է եղել նաեւ Քլինթոնի՝ Թուրքիա կատարելիք այցը, սակայն ժամկետների վերաբերյալ հստակություն չի մտցվել։

Նշենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Քլինթոնը Անկարա կատարելիք այցի ընթացքում թուրքական իշխանություններից օգնություն է խնդրելու Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների վերակազմավորմանը աջակցելու հարցում