Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային պետական ակադեմիական թատրոնում (Գ. Լուսավորչի 6) այսօր՝ մարտի 1-ին ժամը 15:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ ժամը 15.21-ին դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ այրվում է թատրոնի փայտե դեկորների պատրաստման արտադրամասը:
Հրդեհը մարվել է ժամը 15.30-ին:
Այրվել է թատրոնի նշված արտադրամասի հատակը` 4 քմ մակերեսով:




























