Հոկտեմբերի 1-ից հետիոտնների նկատմամբ խիստ գործողություններ են իրականացվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապեպ Մարգար Օհանյանը: Նա հաղորդել է, որ սկսած հոկտեմբերի 1-ից՝ կարգազանց հետիոտնները նախ զգուշացում կստանան ոստիկանության տեսուչների կողմից, ապա կհրավիրվեն բաժին, երեք ժամ կմնան այնտեղ, մինչ նրանց անձը կհաստատվի, ապա կտուգանվեն 3000 դրամով և բաց կթողնվեն։
«Քաղաքացիները գուցեեւ իրենց արդարացի դժգոհությունը կհայտնեն, երբեմն նաև կվիճեն տեսուչի հետ, սակայն այս ամենն արվելու է ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու և խախտում իրականացնելու արատավոր երևույթը վերացնելու համար»,- ընգծել է նա:




























