Այսօր՝ մեկ շաբաթ հետաձգվելուց հետո, Նիգերիայում մեկնարկել են նախագահականա ընտրությունները՝ քաղաքական կրքերի թեժացման, դավադրությունների եւ բռնության սպառնալիքի մասին հայտարարությունների  ֆոնին, հաղորդում է AFP-ն:

Տեղական ժամանակով  07:00-ին մեգապոլիս Լագոսից մինչեւ նավթի արդյունահանման կենտրոն Պորտ Հարկորտ 120000 տեղամասեր կբացվեն:

Սպասվում է, որ արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 73 թեկնածու, որոնցից 4-ը ընտրողների ֆավորիտներն են՝ 76-ամյա գործող նախագահ Մոհամմադու Բուխարին, հրաժարական ներկայացրած 61-ամյա փոխնախագահ Յեմի Օսինբաջոն, նախկին փոխնախագահ Աթիկու Աբուբակարը եւ 57-ամյա նահանգապետ Փիթեր Օբին:

Գործող նախագահ Մոհամմադու Բուխարին եւ 72-ամյա  նախկին փոխնախագահ Աթիկու Աբուբակարը կքվեարկեն տանը:

Երկրի քաղաքացիները նաեւ 6,500 թեկնածուներից կընտրեն Ներկայացուցիչների պալատի 360 անդամների եւ 109 սենատորների:

Հիշեցնենք, որ անկախ ընտրական հանձնաժողովը ընտրությունների  մեկնարկից մի քանի ժամ առաջ հայտարարել էր  դրանք մեկ շաբաթով հետաձգելու մասին:

Անցյալ շաբաթ ընտրությունների հետ կապված բախումների հետեւանքով երկրի հյուսիսում երկու մարդ էր զոհվել: