Հայաստանում սոցիալական ծանր իրավիճակի կարգավորումը մերձավորարեւելյան մեթոդներով կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ երկրի համար, որը գտնվում է պատերազմի պայմաններում, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը` հավանաբար դիմելով Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցներին:
Նրա խոսքով, Հայաստանում իրավիճակի նման զարգացման դեպքում կարող է արտաքին ուժերի կողմից ուղղորդվող քաոսի առաջացման պատճառ դառնալ: «Նրանք, ովքեր կփորձեն քաղաքական խնդիրները լուծել բնակչության սոցալական դժգոհության օգտագործման եղանակով, պետք է գիտակցեն, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, վերածվել քաոսի եւ ավարտվել նույն ուժերի պարտությամբ»,- նկատել է Դալլաքյանը:
Ընդ որում, նա շեշտել է, թե ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորման բանալին երկրի ժողովրդավարացումն է: « Իշխանությունը չպետք է շահարկի պատերազմի սպառնալիքը, իսկ ընդդիմությունը` սոցիալական խնդիրները»,- ասել է նա:
Նա նշել է նաեւ արդար խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, որտեղ վճռորոշ դեր կարող է խաղալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:




























