Անցյալ շաբաթ Ատլանտայում ոստիկանությունը մի տղամարդու կալանավորել է IKEA խանութի հատակին կեղծ ցուցանշաններ տեղադրելու համար, ինչի հետեւանքով այցելուների համար անելանելի լաբիրինթոս էր ստեղծվել, գրում է MIGnews-ը:
Ոստիկանություն է դիմել վաճառողներից մեկը, որը տեսել է, որ մարդիկ չգիտես ինչու չեն հեռանում խանութից, իսկ որոշ ժամանակ անց իրավապահ մարմինները տասնյակ զանգեր են ստացել խանութում փակված մնացած մարդկանցից:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները եւ հրշեջները: Երբ նրանք ներս են մտել, տեսել են, որ գանձապահները հանգստանում են, քանի որ դրամարկղերի մոտ հաճախորդներ չկան: Այնուհետ նրանք նախաձեռնել են կրկնակի այցելության կարգը եւ արագ մտել են գորգերի վաճառքի բաժին, որտեղ նկատել են, որ բոլոր այցելուները պտույտներ են կատարում՝ հետեւելով հատակի սլաքներին:
«Մարդիկ զուգարաններից էին օգտնվում, մի կին համարյա ծննդաբերում էր գորգին, տղամարդը քնած էր բազմոցին եւ ոմանք անգամ տեխնոլոգիական սարքերից էին օգտվում: Մարդիկ փրկվեցին, բայց նրանք այնքան շփոթված էին, որ անգամ չէին կարողանում իրենց անունները հիշել», - ասել է հրշեջներից մեկը: Լաբիրինթոսի հեղինակը կամավոր հանձնվել է ոստիկաններին՝ խոստովանելով իր մեղքը:





























