Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ստորագրել է հրաման, ըստ որի ոստիկանության գնդապետ Արսեն Աբրահամյանը նշանակվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ: Այս մասին հայտնում են ոստիկանության NEWS.am-ի աղբյուրները:
Նշենք, որ ժամանակ առաջ Արսեն Աբրահամյանը զբաղեցնում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնը, իսկ դրանից առաջ Էջմիածնի ոստիկանության բաժնի պետն էր: Նշենք, որ Արսեն Աբրահամյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ավագ եղբոր որդին է։
Ի դեպ, այս նոր նշանակումը միանշանակ չի ընդունվել Ոստիկանության Արտաշատի բաժնում: Այստեղ լուրն ընդունել են «հացներս կերանք» հոգոցով:





























