Հայաստանի խորհրդարանում մինչ հաջորդ քառօրյան լսումներ են կայանալու գազամատակարարման եւ գազի գնի քաղաքականության վերաբերյալ:

Նման որոշում են կայացրել մարտի 1-ին Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Ինչպես նշել է Վահան Հովհաննիսյանը, Ռուսաստանը պետք է ի վերջո հստակեցնի, արդյոք Հայաստանն իր ռազմավարական գործընկերն է, թե՝ ոչ: «Եթե այո, այն պետք է մեր հանդեպ համապատասխան քաղաքականություն վարի, եթե ոչ՝ հստակ հայտարարի այդ մասին, որպեսզի Հայաստանը վերանայի իր ռազմավարությունը»,- նշելէ  պատգամավորը:

Նշենք, որ այսօր ՀՅԴ-ի նախաձեռնությամբ խորհրդարանում գազամատակարարման վերաբերյալ քննարկումներ են կայացել, որոնց ընթացքում ՀՅԴ-ական պատգամավորները իրենց դժգոհությունն են հայտնել գազի չափազանց բարձր գնի կապակցությամբ: