Թուրքիայի Տարսոն քաղաքի իշխանությունները մշտական հիմունքներով կարող են թուjլատրել քրիստոնյաներին ժամերգություն կատարել Սուրբ Պողոս հինավուրց եկեղեցում։ Թուրքիայի հարավարեւելյան Տարսոն քաղաքը եղել է Կիլիկիայի գլխավոր քաղաքներից մեկը։ Հենց այստեղ էլ ծնվել է քրիստոնյա աշխարհում ամենապատկառելի սրբերից մեկը՝ Պողոսը առաքյալ ։

6-րդ դարում կառուցված եկեղեցին, 1943 թ-ից գործում է որպես թանգարան։ Տաճարում պատարագ կարող էր տեղի ունենալ միայն խիստ կանոնակարգով, իսկ ժամերգության եկած հավատացյալները պետք է տոմս գնեին, հաղորդում է Religare.ru կայքը։

Հատուկ թույլատվությունը տրվել էր Սուրբ Պողոսի տարվա առնչությամբ, որի տոնակատարությունը կաթոլիկ եկեղեցին նշել է հունիսին։ Սակայն, Անատոլիայի Եպիսկոպոս Լուիջի Պադովեզեի խոսքերով, այն կարող է ձգվել անորոշ ժամկետով։ Այսուհանդերձ, ժամերգությունները նախկինի պես լինելու են ոչ պարբերաբար։

"Վստահ եմ, Տարսոնի եկեղեցին շուտով թանգարանից կվերածվի հոգեւոր ուխտագնացության կենտրոնի, ասել է եպիսկոպոսը «Եկեղեցուն օգնությունը դժբախտության պահին» բարեգործական հիմնադրամի մամլո ծառայությանը։ Առաքյալ Պողոսի տարում, սրբի ծննդավայր են այցելել 30 երկրներից, 416 խումբ ուխտավոր, նշել է առաքյալը։

«Թուրք-մահմեդականները, քրիստոնյաներին առաջին անգամ տեսան ոչ միայն, որպես զբոսաշրջիկ, այլեւ՝ որպես աղոթող ուխտավոր։ Տարսոն ժամանող քրիստոնյա հոգեւորականությունը մեծ տպավորություն է թողել թուրքերի վրա»,-պնդում է եպիսկոպոս Պադովեզեն։