2008թ. մարտի 1-ի իրադարձությունները, որոնք երկիրը կանգնեցրին հանրային պառակտման սպառնալիքի առջեւ, Հայաստանի քաղաքացիական եւ պետական հաստատությունների չկայացածության արդյունք էին, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծել է, որ մարտի 1-ից կարելի էր խոսւափել, եթե Հայաստանի քաղաքացիական հաստատությունները կայացած լինեին եւ հստակ գործեին: «Սակայն հաջորդող տարիներին մեզ հաջողվեց չխորացնել ստեղված իրավիճակը, իսկ կառավարող ուժերի կողմից ստորագրված նոր կոալիցիոն հուշագիրը դարձան կառուցողականության ապացույցը»,- ամփոփել է պատգամավորը:





























