Համբուրգում ավարտվել են ամենադաժան հանցագործություններից մեկի գործով դատական լսումները։ 2018թ․ ապրիլի 12-ին 33-ամյա նիգերացին քաղաքային գնացքների Յունգերշնշտիգի կառամատույցում վեճի է բռնվել կնոջ հետ։ Կնոջ ազգությունը չի նշվում, սակայն, դատելով ծննդավայրից՝ Մեկլենբուրգի դաշնային հողեր, նա ԳԴՀ-ի բնիկ քաղաքացի է եղել՝ հայտնել է Welt-ը։

Կինն ուզեցել է բաժանվել ամուսնուց՝ անհաշտ բնավորության եւ ագրեսիայի բռնկումների համար, սակայն վերջինս դրա վերաբերյալ այլ կարծիքի է եղել։ Ընտանեկան վեճի ընթացքում աֆրիկացին անսպասելի հանել է դանակն ու սպանել նախ իրենց ընդհանուր փոքրիկ դստերը, այնուհետեւ՝ կնոջը, ով նախորդ ամուսնությունից չորս երեխա է ունեցել։

Մարդասպանի դաժանության մասին հատուկ նշվել է դատարանում։ «Նա երեխայի մահը վերածել է մոր հանդեպ վրեժի զենքի։ Եւ այս ամենը գնացքին սպասող բազմաթիվ վկաների ներկայությամբ»,- ասում է մեղադրող դատախազը։

Դեպքից մոտ 10 ամիս հետո դատարանը մարդասպանին ցմահ ազատազրկման է դատապարտել։