Պակիստանի ոստիկանությունը հայտնել է երկրի բիզնես-կենտրոն հանդիսացող Կարաչի քաղաքում երիտասարդ տղամարդու եւ երիտասարդ կնոջ դիակների հայտնաբերման մասին՝ տեղեկացնում է Associated Press-ը։
Իրավապահ մարմինները հայտարարում են, որ դաժան սպանությունը կատարել են երիտասարդների հարազատները, որպեսզի պաշտպանեն «ընտանիքի պատիվը»։
Սպանվել են 25-ամյա Նասիբ Խանը եւ 20-ամյա Բիբի Դախտարը, որոնց կոկորդները կտրել են հայտնաբերելուց երեք օր առաջ։
Հետաքննությամբ պարզվել է, որ երկուսն էլ պատկանել են պահպանողական պաշտուն ցեղին եւ ապրել են միմյանց հարեւանությամբ։ Զույգը անցյալ տարի անհետացել էր։
Իրավապահները կասկածում են, որ երիտասարդները սպանվել են ընտանիքի ավագ անդամների պատվերով։ Սպանված կնոջ ընտանիքը նույնպես անհետացել է։ Սարսափելի սպանության գործով որեւէ կալանավորված առայժմ չկա։
Թերթը նշում է, որ Պակիստանում տարեկան 1000 կին «պատվի համար» սպանության զոհ է դառնում։



























