«Դեպորտիվո պերեյրա» կոլումբիական ակումբի պաշտպան Լուիս Մորենոն հարվածել է «Ատլետիկո Խունիոր»-ի հե խաղի ժամանակ դաշտում հայտնված բուին, հայտնում է Colombia Reports-ը: Սկզբում նա բուին խաղի ընթացքում հարվածել է գնդակով: Տեսնելով, որ գիշատիչ թռչունը հայտնվել է դաշտում, դատավորը սուլել է եւ կանգնեցրել խաղը, որպեսզի թռչունը դուրս բերվի դաշտի սահմաններից: Չսպասելով դատավորի որոշմանը, 29-ամյա պանամացի Մորենոն ոտքով հարվածել է բուին:  

Խաղից հետո Մորենոն ներողություն է խնդրել ֆանատներից եւ հայտարարել, թե բուին խփել է ոտքով, որպեսզի ստուգի` կթռչի՞ այն արդյոք:   

Միջադեպից հետո բուին տարել են անասնաբուժական կենտրոնի աշխատակիցները, որոնք թռչունին կբուժեն: