Երեք դեռահասները՝ այդ թվում՝ 13-ամյա տղան, մեղադրվում են Սիդնեյի Օլիմպիական Այգում 18 տարեկանից ցածր անձանց պարային փառատոնի ժամանակ թմրանյութեր մատակարարելու մեջ, հաղորդում է AAP-ն:
Երեք երիտասարդներ՝ երկուսը 17, մեկը 13 տարեկան, նախօրեին գաղտնի կերպով անցկացրել են մեթամֆետամին:
Դեռահասները ձերբակալվել են: Նրանց առաջադրվել է մեղադրանք: Մեղադրյալներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց՝ թմրանյութերից կախվածության հետեւանքով առաջացած խնդիրների հետ կապված:





























