Հինգշաբթի ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել. 52-ամյա կնոջը հոշոտել են իր սեփական շները, հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով FOX Carolina-ին:

Նենսի Չերիլ Բերգես-Դիսմյուքի վրա հարձակվել են իր երկու բոքսերները:

Սարսափազդու տեսարանի վկաները նրա հարեւաններն էին, որոնք նկատել էին՝ ինչպես էին շները կծում իրենց տիրոջը, այնուհետեւ քարշ տալով տանում նրա անշունչ մարմինը տուն:

Ինչպես հայտնել է գլխավոր ախտաբան-անատոմ Քենթ Դիլլը, կինը մահացել է իր ընտանի կենդանիների բազմաթիվ խայթոցների հետեւանքով արյան կորստից: