Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին` փետրվարի 28-ին ժամանել է Բեյրութ:
Այցի շրջանակներում նախատեսված են Արա Հարությունյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները հայկական համայնքի ներկայացուցիչների եւ Բեյրութի կուսակցական օրգանների հետ, ինչպես նաեւ հայկական ծագում ունեցող լիբանանյան գործարարների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:




























