Եգիպտոսում Եվրամիության երկրների եւ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բիլիարդ է խաղացել Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ: Կոնտեն բիլիարդի խաղի հոլովակը հրապարակել է իր Twitter-յան էջում:

«Ինձ կաջակցեն, բայց այստեղ ես անհուսալի կլինեմ: Դուք ստիպված կլինեք ինձ ցույց տալ, թե ինչպես են խաղում»,- նշել է Մեյը՝ խաղաձողը ձեռքը վերցնելով, փոխանցում է RT-ն: