Հյուսիսային Կորեայում միջուկային եւ հրթիռային փորձարկումների դադարեցումը միայն սկիզբն է։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Գյոն Վուն՝ հայտնում է AP-ն։

Նրա խոսքերով, Սեուլը հուսով է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը Հանոյում զգալի արդյունքներ կտա։

Նա նշել է, որ ապառազմականացման եւ «Միացյալ Նահանգների կողմից համապատասխան միջոցների» հարցում «էական արդյունք» է ակնկալում։ Վունը նշել է, թե ամբողջական ապառազմականցումը «դեռեւս շատ կոնկրետ քայլեր կպահանջի»։