ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լի է լավատեսությամբ՝ կապված Չինաստանի հետ համաձայնագրի կնքման հեռանկարի հետ։ Նա հայտարարել է, որ կազմակերպում է գագաթաժողով, որպեսզի ստորագրի ցանկացած պակտ։ Ընդ որում, նա չի բացառել, որ կողմերը կարող են համաձայնության չգալ՝ հայտնում է Reuters-ը։
«Դա կարող է ընդհանրապես տեղի չունենալ։ Սակայն ես կարծում եմ, որ դա տեղի կունենա, եւ դա կարող է տեղի ունենալ բավական շուտ։ Հարաբերությունները գերազանց են»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ կողմերը «շատ-շատ մոտ են» համաձայնագրի կնքմանը։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ կհետաձգի չինական ապրանքների ներկրման տուրքերի բարձրացումը՝ կապված «արդյունավետ» առեւտրային բանակցությունների հետ։ Նա հայտնել է, թե ծրագրում է ՉԺՀ նախագահի հետ հանդիպել Ֆլորիդայում գտնվող իր Մար-ա-Լագո կալվածքում։





























