Եվրամիությունը եւ Արաբական պետությունների լիգան պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը այնպիսի ուղղություններով, ինչպիսին են անվտանգությունը, հակամարտությունների կարգավորումը եւ սոցիալ-տնտեսական զարգացումը։ Այս մասին ասվում է հռչակագրում, որը կազմվել է ԵՄ-ի եւ ԱՊԼ-ի միջեւ պատմության մեջ առաջին գագաթաժողովի արդյունքներով։ Այն կայացել է Շարմ Էն Շեյխում՝ փետրվարի 25-ին՝ հայտնում է DW-ն։

Կողմերը հայտարարել են «համագործակցության եւ համակարգման» մասին եւ վստահություն են հայտնել, որ ուժեղացված փոխգործակցությունը «երկու տարածաշրջաններում եւ աշխարհում կայունությունը, բարեկեցությունը եւ հարմարավետությունը բարձրացնելու մեծ պոտենցիալ ունի»։

Համաժողովում, որ անցկացվել է Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Սիսիի նախագահությամբ, քննարկվել են նաեւ Սիրիայում, Լիբիայում եւ Եմենում հակամարտությունները։ ԵՄ-ն եւ ԱՊԼ-ն իրենց հավատարմությունն են հայտնել նախկինում միջազգային ասպարեզներում ձեռք բերված համաձայնություններին՝ կապված այս հակամարտությունների կարգավորման հետ։ Որոշվել է եվրոպա-արաբական գագաթաժողովը անցկացնել պարբերաբար։ Հաջորդ անգամ այն կկայանա 2022թ․՝ Բրյուսելում։