Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կյանքին սպառնացող վտանգի մասին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այն բանից հետո, երբ նրանք (ԱՄՆ-ը եւ դաշնակիցները-խմբ․) անհաջողության մատնվեցին, ի՞նչ է այժմ ասում Պոմպեոն։ Նա ասում է՝ Մադուրոյին հաշված օրեր են մնացել։ Անցյալ գիշեր ամերիկացի մի սենատոր ասել է՝ Մադուրոն պետք է սպանվի։ Եթե Մադուրոյին որեւէ բան պատահի, պատասխանատվությունը կկրեն ԱՄՆ-ը, Պոմպեոն եւ այդ սենատոր (Մարկ) Ռուբիոն»,- Մորալեսի հայտարարությունն է մեջբերում ABI գործակալությունը։

Բոլիվիացի առաջնորդի կարծիքով, այս հարցում ԱՄՆ-ի միակ շարժառիթը Վենեսուելայի բնական հարստությունները զավթելն է։