Բրիտանական կառավարությունը Rolls Royce-ի հետ միջուկային սուզանավերը սպասարկելու վերաբերյալ 307 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել։
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մինչեւ 2022թ․ Rolls Royce-ը կսպասարկի եւ խորհրդատվություններ կտրամադրի Trafalgar, Vanguard եւ Astute դասի սուզանավերին։
«Այս տարի մենք նշում ենք կես դարը այն պահից, երբ բրիտանական միջուկային սուզանավերը սկսեցին անդադար նավարկությունը աշխարհով մեկ»,- ասել է պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը։ Թագավորական նավատորմի համար այս նշանակալի փուլը հնարավոր չէր լինի առանց ոլորտի մեր այն գործընկերների հմտությունների ու հնարամտությունների, որոնք մատակարարում եւ սպասարկում են սարքավորումները»։




























