Դոհայում ընթացող Շախմատի միջազգային ֆեդերացիայի Մեծ մրցանակ շարքի վերջին մրցաշարում այսօր, մարտի 1-ին կայացան 7-րդ տուրի պարտիաները: 6-րդ հաղթանակը տարավ Էլինա Դանիելյանը` սպիտակներով, 46-րդ քայլում Քաթարը ներկայացնող Չժու Չենի նկատմամբ: Դանիելյանը, որը 7 տուրերում միայն մեկ անգամ չի հաղթել` ոչ ոքի խաղալով Լիլիթ Մկրտչյանի հետ, 6,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրանից 1,5 միավոր է հետ Մարի Սեբան, որը 7-րդ տուրում հաղթեց Պիա Կրամլինգին: Լիլիթ Մկրտչյանը սեւերով հաղթեց Սյու Յուհային եւ ունի 3 միավոր: