Ginetta սպորտային ավտոմեքենաներ արտադրող բրիտանական ընկերությունը ստեղծել է V8 շարժիչով սուպերավտոմեքենա, որը կարող է ժամում 320 կմ արագություն զարգացնել։ Դեռեւս անանուն մոդելը հրապարակային կներկայացվի մարտի սկզբին՝ Ժնեւյան ավտոսրահում՝ հայտնում է Motor-ը։

Նոր Ginetta-ն 608 ձիաուժ հզորություն ունի։ Թափքը ալյումինի մեկ ամբողջական կտորից է։ Սուպերավտոմեքենայի հիմքը կարբոնային է՝ ինտեգրված նստարաններով, որոնք թաքնված են ածխապլաստիկից վահանակների տակ։