Եգիպտացի եւ շվեդ հնագետները Եգիպտոսի հարավում Գեբել Էս Սիլսիլում Նոր թագավորության ժամանակաշրջանի ավազաքարի մշակման արհեստանոց են գտել՝ հայտնում է N+1-ը՝ հղում կատարելով Ahram Online-ին։ Արհեստանոցում պահպանվել են սֆինքսի երկու արձաններ եւ մի քանի անավարտ աշխատանքներ։
Դրանք հավանաբար արվել են Ամենխոտեպ III-ի օրոք։ Սֆինքսներից մեկը բավական մեծ է եղել՝ 5 մ բարձրությամբ, 3,5 մ երկարությամբ եւ 1,5 մ լայնությամբ, սակայն ինչ-որ պահի այն մասերի է բաժանվել։ Մյուսն ավելի փոքր չափերի է եղել, հնարավոր է՝ ենթավարպետներից մեկի ուսումնական աշխատանքն է։ Երկու արձաններն էլ կոպիտ վերամշակված են եղել, սակայն հավանաբար դրանց լքել են, երբ մեծը փլվել է։ Նույն արհեստանոցում գտնվել է նաեւ ուրեյի՝ կոբրա-աստվածուհու արձան։ Հետազոտողները նաեւ կոթողի հատվածներ եւ բազեի անավարտ արձան են գտել




























