Չինաստանում կատվի տիրուհուն մեղադրել են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար, քանի որ նա իր տնային կենդանուն «պլաստիկ վիրահատության» է ենթարկել՝ գրում է Mirror-ը։
Կինը համարել է, որ կատուն «տգեղ» է եւ որոշել է աչքերի ձեւը փոխելու պլաստիկ վիրահատություն կատարել։ Վիրահատությունը նրա վրա 1400 դոլար է նստել։
Նանկին քաղաքում տնային կենդանիների հիվանդանոցի աշխատակիցների խոսքերով, երկու կոպի վիրահատությունը շատ տարածված է, եւ շատերը գերադասում են անել դա, որպեսզի իրենց կենդանիները կարողանան ցուցահանդեսների մասնակցել։
Սակայն կատուների դեպքում վիրահատության ժամանակ կարող է առողջությանը վտանգ սպառնալ։




























