Կալիֆոռնիայի հյուսիսում գտնվող Ռաշն Ռիվեր անվանումով գետը(Russian river՝ անգլերենից ռուսական գետ) հորդառատ անձրեւների պատճառով դուրս է եկել ափերից: Փակվել են երկու փոքր քաղաքներ տանող ճանապարհները, գրում է Associated Press-ը:

Գործակալությունը նշում է, որ ներկայումս Սան Ֆրանցիսոկյի հյուսիսային Սոնոմա շրջանի Գերնսվիլ եւ Մոնտե Ռիո քաղաքներ  հնարավոր  է հասնել նավակներով: Շրջանի շերիֆի թվիթերյան էջում ավելի վաղ հաղորդվել էր, որ գետի ափերից դուրս գալու պատճառով փակվել է  Moscow Road ճանապարհը («Մոսկվայի ճանապարհ»): Ճանապարհի հատվածներից մեկն անցնում է գետի երկայնքով:

Ռաշն Ռիվերի ջրի մակարդակը բարձրացել է մի քանի օր տեւած անձրեւների պատճառով: Ջուրը վնասել է տները եւ ավտոմեքենաները: Ավելի վաղ տեղական իշխանությունները ջրհեղեղների վտանգի պատճառով կարգադրել էին մոտ 4 հազար բնակչի տարհանել:

Ռաշն Ռիվերը Ֆորտ Ռոսից՝ նախկին ռուսական բնակավայրից եւ ամրոցից, որոնք այժմ Կալիֆոռնիայի պատմական պարկի եւ ազգային տեսարժան վայրի կարգավիճակ ունեն, քիչ հեռու է գտնվում: Պաշտպանական կառույցը ստեղծվել է XIX դարի սկզբին Վոլոգոդի նահանգի Տոտմա քաղաքի ազնվական Իվան Կուսկովի կողմից: 1808-1812 թվականները ամրոցը կոչվում էր Ֆորտ Ռումյանցեւա: 1812 թվականի օգոստոսի 13-ին այն պաշտոնապես կոչվեց Ֆորտ Ռոսս եւ դարձավ Հյուսիսային Ամերիկայի ամենահարավային ռուսական գաղութը, որը նախատեսված էր Ալյասկան պարենամթերքով ապահովելու համար:

Այդ նահանգում շատ այլ անվաումներ կան, որոնք կապված են Ռուսաստանի պատմության հետ: Սոնոմա շրջանում օրինակ Սեբաստոպոլ անունով քաղաք կա: