Ֆուտբոլի Կոլումբիայի առաջնության Աթլետիկո Խունիոր - Դեպորտիվո Պերեյրա հանդիպման ժամանակ տուժած բուն մարտի 1-ին սատկել է, հաղորդում է AP-ն:

Աթլետիկոյի խորհրդանիշը համարվող թռչունը հանդիպման ժամանակ հայտնվել էր խաղադաշտում եւ գնդակի հարվածից չէր կարողացել հեռանալ: Դեպորտիվոյի 29-ամյա պանամացի խաղացող Մորենոն ոտքով հարվածել էր թռչնին: Փրկել բուի կյանքը չի հաջողվել: