ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ափսոսում է Վիետնամում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովի ձախողման համար, բայց բանակցությունների շարունակության «հաստատուն» հանձնառություն է արտահայտել: Այս մասին նշված է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի գրասենյակի հայտարարության մեջ, փոխանցում է AP-ն:
Աղբյուրի համաձայն՝ Թրամփը Հանոյից հեռանալուց հետո Մուն Չժե Ինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Կիմի հետ բանակցությունների մանրամասները:
«Մունը Թրամփին կոչ է արել շարունակել իր ջանքերը՝ հասնելու «աշխարհում վերջին սառը պատերազմի մրցակցության լուծման պատմական սխրագործությանը»: Առաջնորդները համաձայնվել են առաջիկայում հանդիպել միջուկային խնդրի քննարկման համար:
Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններից հեռացել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ կողմերը հեռու են Հյուսիսի միջուկային ծրագրի դադարեցման համաձայնությունից:




























