Գերմանական Ալեն քաղաքում չվճարված հարկերի համար բռնագրավել են շանը, իսկ այնուհետեւ վաճառել eBay-ով։
Ինչպես հայտնում է BBC-ն, Ալենի պաշտոնյաները սկզբնապես ուզեցել են բռնագրավել հաշմանդամի սայլակը՝ որպես ամենաթակարժեք իր։ Սակայն դրա փոխարեն նրանք կանգ են առել ցեղական Էդդա շան վրա։
Պաշտոնյաներից մեկը eBay-ում շանը 750 եվրոյով վաճառքի է դրել։




























