Պերուի բնակիչները, որոնք կորրիդայի երկրպագուներ են, հատուկ գործընկերություն են ստեղծել՝ սիրելի զվարճանքը արգելքից պաշտպանելու համար, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է ստեղծված Պերուի Ցլամարտի մշակույթի ասոցիացիայի նախագահ Խորխե Լուիս Պերեսը:
«Երեկ մենք ասոցիացիայի մեջ ենք միավորվել Սահմանադրական դատարան ներկայացված նախաձեռնության պատճառով, որը կարող է արգելել այս սովորույթը», - ասել է նա:
Սահմանադրական դատարանը հոկտեմբերին ընդունել էր կենդանիների պաշտպան Մարիա Էկիլիս Խիմենեսի դիմումը, որը ներկայացնում է 5286 մարդկանց շահերը: Նա բողոքարկել էր կենդանիների պաշտպանության մասին օրենքից ցլերի եւ աքլորների մարտերը հանելու մասին որոշումը:
Ըստ ասոցիացիայի ղեկավարի՝ կորրիդան մշակութային ներկայացում է, որն արդեն մոտ 450 տարվա պատմություն ունի, հետեւաբար պետք է պաշտպանվի պետության կողմից:
Սպասվում է, որ Սահմանադրական դատարանը այդ գործով որոշում կընդունի մարտից մինչեւ ապրիլ ընկած ժամանակահատվածում:




























