Աշխատող էստոնացիների 5,5 տոկոսն աշխատում է մշակույթի ոլորտում, եւ դա Եվրամիությունում ամենաբարձր ցուցանիշն է՝ ըստ Եվրոստատ վիճակագրական գործակալության տվյալների։
ԵՄ-ում չափահաս եվրոպացիների 3,8 տոկոսն աշխատում է գրադարաններում, թանգարաններում եւ պահոցներում, ելույթ է ունենում բեմերում, գրում ու հրատարակում է գրքեր, նկարահանում տեսանյութեր եւ զբաղվում այլ արվեստներով։ Ընդ որում՝ վերջին տարիներին այս ցուցանիշն աստիճանաբար բարձրանում է. 2011-ին մշակույթի ոլորտում աշխատում էր եվրոպացիների 3,6 տոկոսը։
Եվրոստատի այլ տվյալների համաձայն՝ Եվրամիությունում մշակույթի ոլորտում աշխատողներն ավելի հաճախ կարող են պարծենալ բարձրագույն կրթության վկայականով. դիպլոմ ունի 60 տոկոսը, տեղեկացնում է Եվրոպուլսը։




























