Օմսկի մարզի դատախազությունը օրինական է ճանաչել երկու օտարերկրացիների նկատմամբ քրեական գործի հարուցման մասին որոշումը: Գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայաստանի 31-ամյա եւ Ուզբեկսատնի 29-ամյա քաղաքացիները մեղադրվում են Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը նախնական համաձայնությամբ ապօրինի հատելու մեջ, հաղորդում է «Օմսկ-Ինֆորմ»-ը:

Օտարերկրացիները իմացել են, որ նրանց արգելված է մուտք գործել Ռուսաստան, սակայն այնտեղ հասնելու մեծ  ցանկություն են ունեցել: Նրանք պայմանավորվել են եւ Իսիլկուլսկի շրջանում հատել են սահմանը, որտեղ սահմանապահները նրանց ձերբակալել են:

Դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Քրեական գործի քննության ընթացքը վերահսկվում է մարզի դատախազության կողմից: