Դուբլինում Windmill Lane  ձայնագրման ստուդիայի կողքին բացվել է փողոց վինիլային սկավառակներից։ Փողոցի բացման մասին տեղեկացրել է The Irish Times թերթը։

Վինիլային սկավառակների փաթեթները շարված են ժամանակագրական կարգով՝ ապակու տակ, մայթին, ձայնագրման նախկին ստուդիայի շենքի երկայնքով։ Երեկոները ցուցանմուշները լուսավորվում են։ «Վինիլային» փողոցն ստեղծելիս օգտագործվել են U2-ի, Waterboys-ի, Status Quo-ի, Clannad-ի, Քեյթ Բուշի եւ այլոց  սկավառակները։

«Իռլանդացի երաժիշտների համար սա առանձնահատուկ վայր է։ Դրանք, որպես կանոն, փոքր բյուջե ունեցող ստուդիական նախագծեր էին, բայց շատերի համար նրանցից սկսվեցին կարիերան եւ համաշխարհային հաջողությունը»,- բացմանն ասել է Clannad խմբի մեներգչուհի Մոյա Բրենանը։ «Հարյուրավոր ալբոմներ, որոնց մի մասը հետագայում դարձան «ոսկե» եւ պլատինե», ձայնագրվեցին Windmill Lane-ում»,- հավելել է նա։

1992 թվականին ստուդիան տեղափոխվեց, բայց անունը մնաց նույնը։ Դուբլինի ստուդիայի ծառայություններից օգտվել են The Rolling Stones-ը, AC/DC-ն, Քայլի Մինոուգը, իր վերջին ձայնագրություններից մեկն այստեղ է արել Դեւիդ Բոուին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։