Կղզու վրա գտնվող Ալկատրաս բանտը հայտնի էր իր քրեական «կենվորներով»: Սակայն ընդհուպ մինչեւ XX դարի սկիզբը այստեղ ռազմական ամրոց է եղել, հայտնում է The Engineer-ը:

Բանտը կառուցելու ժամանակ ԱՄՆ-ում պատմական հուշարձանների պահպանման եւ պահածոյացման օրենսդրություն գրեթե չկար, ուստի հնագետները շատ քիչ բան գիտեն ամրոցի պատմության մասին: Ռադարային եւ լազերային սքանավորման ժամանակակից տեխնոլոգիաները բավական շատ հետաքրքիր բան են պատմել:

Բինգեմթոնի համալսարանից հնագետ Թիմոտի դե Սմիթն ասել է. «Հողի ընդամենը մի քանի սանտիմետրի տակ մենք գտել ենք հրաշալի պահպանված կառույցներ: Մենք տառացիորեն քայլում ենք XIX դարակեսի ճարտարապետության մնացորդների վրայով: Սքանավորման տեխնոլոգիայի շնորհիվ մենք կարող ենք վերաստեղծել հողակերտ մուտքերը եւ ամրոցի ամրությունները»:

Հիմա Ալկատրասը գործում է որպես թանգարան եւ ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկների գրավում: