ԱՄՆ-ում 60-ամյա Ռոբերտ Բրանդելը մեղադրվում է սեփական առեւանգումը կազմակերպելու մեջ՝ սպորտային առցանց տոտալիզատորի վճարից խուսափելու համար, որը կապված է սուպեր գավաթի հետ:
Հաղորդվում է, որ տղամարդուն կապված են գտել սեփական բեռնատարում՝ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի մոտ:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին նա ասել է, որ իրեն առեւանգել են երկու զինված տղամարդիկ, սակայն ոստիկանների մոտ կասկածներ են առաջացել, քանի որ տղամարդը հանգիստ է եղել եւ հարթ սափրված:
Այժմ ոստիկանները կարծում են, որ այսպիսով նա փորձել է խուսափել 50 հազար դոլար պարքտի վճարումից, որը նա պարտք է մնացել առցանց տոտալիզատորին:
Այժմ չարագործը մեղադրվում է խարդախության եւ կեղծ ցուցմունքներ տալու մեջ:



























