Ֆրանսախոս երկրներում տեւական ժամանակի ընթացքում շրջանառվում են մի շարք մասնագիտությունների «իգական» անվանումները, եւ այժմ Ֆրանսիան եւս որոշել է աջակցել այդ նախաձեռնությանը, հաղորդում է BBC News-ը:

Ֆրանսիական ակադեմիայում հայտարարել են, որ նրանք խոչընդոտներ չեն տեսնում ֆրանսերենի նմանատիպ «բնական էվոլյուցիայի» համար:

Նշվում է, որ ներկայումս երկրում արդեն կիրառվում են այնպիսի մասնագիտությունների իգական տարբերակները, ինչպիսիք են «դատախազ» եւ «հրշեժ»:

Ֆրանսիական ակադեմիայի զեկույցում նշվում է, որ կարելի է դիտարկել մասնագիտությունների իգական ձեւերի ներդրումը, եթե տվյալ փոփոխությունները չեն հակասում ֆրանսերենի հիմնական կանոններին:

Օրինակ՝ Ակադեմիայի համար ընդունելի է «պրոֆեսոր» բառի իգական տարբերակը («արական» տարբերակը՝ professeur, իսկ իգականը՝ professeure):

Ակադեմիան ընդգծել է նաեւ, որ երկրում, օրինակ, արդեն կիրառվում է «հեղինակ» բառի «իգական» ձեւը: