Տեխասում ազատազրկված Բիլլի Ուեյն Կոլբը մահապատժից առաջ զարմացրել է ներկաներին իր ռեպլիկով, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Sky News-ին:
Կոլբը դատապարտվել էր մահապատժի 1989 թվականին իր նախկին կնոջ ծնողներին եւ ոստիկան եղբորը սպանելու համար: Սպանությունները կատարվել էին տարբեր տներում Աքսթելում:
Մահապատժից առաջ Կոլբին հարցրել են՝ չի՞ ցանկանում արդյոք վերջին խոսքերն ասել, ինչին նա պատասխանել է. «Դա կլինի 5 դոլար: Խնայեք ձեզ»: Դա լսել են հինգ վկաները, որոնք ներկա էին մահապատժի ժամանակ. ներկա էր նաեւ նրա նախկին կինը:
Երբ Կոլբը հնչեցրել է իր հայտարարությունը, նրա որդին, հարսն ու ընկերն անկարգություններ են սկսել: Նրանք հարձակվել են ներկաների վրա, բղավել վիրավորանքներ եւ ցուցադրել ագրեսիվ վարքագիծ: Ի վերջո երկու տղամարդիկ ձերբակալվել են, իսկ կինը դուրս է բերվել սենյակից: Այնուհետեւ Կոլբին մահացու ներարկում են կատարել:
Նշվում է, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մերժել էր մահապատիժը հետաձգելու մասին Կոլբի խնդրանքը:




























