Starbucks սրճարանների ցանցի չինական բաժանմունքը վաճառքի է հանել կատվի թաթերի տեսքով բաժակներ: Նոր արտադրանքը չինացիների շրջանում իրարանցում է առաջացրել, հայտնում է Shanghaiist-ը:

Ատասովոր բաժակների սահմանափակ շարքը սկսել է վաճառվել փետրվարի 26-ին՝ 199 յուան գնով (30 դոլար): Մարդիկ յուրահատուկ ապրանքը գնելու համար նախօրոք են հերթ կանգնում, իսկ ոմանք էլ խանութի առջեւ վրանում են քնում՝ հուսալով բաժակը ձեռք բերել առաջիններից մեկը: Հերթերում նույնիսկ ծեծկռտուք է սարքվում:

Պարբերականի պարզաբանմամբ՝ ագրեսիայի պատճառն այն է, որ ապրանքը վաճառվում է սահմանափակ խմբաքանակով նաեւ առցանց հարթակներում, եւ վերավաճառողները բաժակները վաճառում են մի քանի անգամ բարձրացված գնով՝ 800-ից մինչեւ 3 հազար յուան (119-ից մինչեւ 448 դոլար):