Մարտի 1-ին Subaru Corp-ը Reuters-ին հայտնել է, որ իր խոշորագույն շուկա Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում հետ կկանչի իր հանրահայտ մոդելներից Impreza-ի եւ Forester-ի մոտ 2 մլն ավտոմեքենա, ինչպես նաեւ մոտ 300 հազար միավոր Ճապոնիայում, որպեսզի վերացնի արգելակների անսարքությունը, որը կարող է այրման խնդիրների հանգեցնել: Սա կդառնա ընկերության պատմության մեջ ամենամեծ հետկանչը, հայտնում է MIGnews-ը: 

Subaru-ն 2017 թվականի վերջից մի ամբողջ շարք խնդիրներ է ունեցել՝ անսարք բաղադրիչներից մինչեւ կրկնակի ստուգումներ, ինչը ԱՄՆ-ում վաճառքի նվազման հետ ավտոարտադրողին ստիպել է շահույթի տարեկան կանխատեսումը կրճատել վեց տարում մինչեւ ամենացածր նիշ:

Subaru-ն հունվարին գրեթե 2 շաբաթով արտադրությունը կանգնեցրել էր Ճապոնիայում իր միակ ավտոմեքենաշինական գործարանում՝ պահպանելով իր համաշխարհային արտադրության մոտ 60 տոկոսը, երբ ղեկի հիդրոուժեղացուցիչի բաղադրիչում թերություն էր հայտնաբերել:

Անցյալ տարվա վերջին ընկերությունը հայտարարել էր իր ֆիրմային շարժիչների գլոբալ հետկանչի մասին կափույրների զսպանակների հետ կապված խնդիրների պատճառով, ինչպես նաեւ գործարկել էր ներքին հետկանչի շարք կրկնակի ստուգումների համար, երբ խոստովանել էր փորձարկումների գործընթացների խարդախությունը: