Չինական Չունցին քաղաքում Raffles City Chongqing նախագիծը անվանվել է ինժեներական մտքի հրաշք, հայտնում է Turizm-ը:

Այն կազմված է 8 աշտարակից եւ դրանք միացնող վիթխարի կամրջից, որը եւ անվանում են «հորիզոնական երկնաքեր»:

Բացումից հետո այն կներառի արեւմտյան Չինաստանում ամենաբարձր դիտահարթակը, այգիներ, լողավազան՝ Յանցզի եւ Ցզյալին գետերի ցնցող տեսարանով եւ մի քանի ռեստորաններ:

Երկնային կամուրջը գիշերը կվերածվի վիթխարի ճառագայթի, որպեսզի երկինք թափանցի լուսային շոուով: Շինարարությունը ներկայումս փաստացի ավարտված է, ընթանում են ներքին հարդարման աշխատանքները:

Այցելուների համար Raffles City-ն կբացվի 2019 թվականին: Նրա դիզայնը ներշնչված է չինական ավանդական առագաստանավերով՝ իբրեւ հարգանքի տուրք Չունցինի անցյալին՝ որպես առեւտրային քաղաք: Հավակնոտ կառույցը տեղակայված է քաղաքի կենտրոնում: Համալիրը կներառի նաեւ 230 հազար քառակուսի մետր մակերեսով առեւտրի կենտրոն, 1400 բնակելի հարկաբաժիններ, շքեղ հյուրանոց եւ 160 հազար քառակուսի մետր մակերեսով գրասենյակների հարթակ: