ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կենսաթոշակային բարեփոխման լուսաբանման, հանրային իրազեկման եւ քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացի ծրագրին եւ միջոցառումների ժամանակացույցին:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս կենսաթոշակային բարեփոխման վրա է հրավիրել կառավարության բոլոր անդամների ուշադրությունը եւ հորդորել նպաստել գործընթացի ծավալմանը: Նա հայտնել է, որ առաջիկայում կառավարության քննարկմանն են ներկայացվելու բարեփոխման օրենքների նախագծերը:




























