Ճապոնիայի օդերեւութաբանական վարչությունը հզոր երկրաշարժ է գրանցել, որը շաբաթ տեղի է ունեցել հարավային Կուրիլներին սահմանակից Հոկայդո կղզում, հայտնում է ՄԿ-ն: 

6,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեմուրո քաղաքի մոտ:

Ներկա պահին ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություններ չկան: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: