Հայ-եգիպտական բիզնես ասոցիացիան Բիզնես հարաբերությունների աջակցության միջազգային խորհրդի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել:

Փաստաթուղթն ուղղված է 2 երկրների ներդրողների միջեւ համագործակցության եւ համատեղ նախագծերի զարգացմանը, հայտնում է MENA գործակալությունը:

Արարողությանը մասնակցել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Բահա Էլ Դին Բահգաթ Դեսուկին: Նա նաեւ հանդիպել է Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հետ: