Մաքրողը Լոնդոնի ոստիկանությանն է հանձնել 300 հազար ֆունտ սթերլինգ (մոտ 396 հազար դոլար), որը գտել էր լոնդոնյան ավտոբուսներից մեկում, հայտնում է Daily Mirror-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ դարչնագույն ծրարով խոշոր գումարը ավտոբուսում էր թողել ուղեւորներից մեկը:

Պարբերականը չի հրապարակել ազնիվ մաքրողի անունը, որը նախընտրել է փողը տալ ոստիկանությանը, սակայն նշում է, որ նա մաքրման ծառայություններ մատուցող լոնդոնյան ընկերություններից մեկի աշխատակիցն է: